«Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի ու Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) բաց կթողնի առաջիկա մրցաշարերը»։
Այս մասին Առաջին ալիքի եթերում հայտնել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը։
«Այս ամիս կայանալիք Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը ներկայացուցիչ է ունենալու բոլոր քաշային կարգերում։
97 կգ քաշային կարգում հանդես կգա աշխարհի Մ-23 չեմպիոն Հայկ Խլոյանը։ Արթուր Ալեքսանյանը շարունակում է բուժումները»,- ասել է Արմեն Բաբալարյանը։
«Շաբաթվա սպորտ» հաղորդման հեղինակ, ԿԳՄՍ նախարարի նախկին տեղակալ Կարեն Գիլոյանը հայտնել է, որ Արթուր Ալեքսանյանը ժամանակավոր դադար է վերցրել կարիերայում և այս տարի չի մասնակցի մրցաշարերի։
Դեռ հայտնի չէ՝ 34-ամյա ըմբիշը կվերադառնա՞ մրցագորգ, թե՞ ոչ։
Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կայանալու է ապրիլի 20-26-ը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում։

Բաց մի թողեք
Պրոֆեսոր Ալեքսանդր Մալայան․ բժիշկ, ով մարդկանց վերադարձնում էր ոչ միայն տեսողությունը, այլև կյանքի լույսը
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. Տեսանյութ