17/04/2026

EU – Armenia

Ինչու է առաջին հերթին Ռուբեն Ռուբինյանը ամենաանպարկեշտ ձեւով արձագանքում Տեր-Պետրոսյանին

Գիտե՞ք ինչու է, ամեն առիթով, առաջին հերթին Ռուբեն Ռուբինյանը ամենաանպարկեշտ ձեւով արձագանքում Լեւոն Տեր-Պետրոսյանին։

Որովհետեւ Ն. Փաշինյանը նաեւ սադիստ է. — նրա պահանջ – հանձնարարությունն է կատարում Ռուբեն Ռուբինյանը։ Այո՛ հենց այս տղային է նա հանձնարարել անպատվաբեր այդ դերը, որովհետեւ….

• Որովհետեւ նրա հայրը՝ Կարապետ Ռուբինյանը եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմի ամենեւին ոչ երկրորդային անդամներից մեկը.

• Նա 1993-ից եղել Է ՀՀ Նախագահին առընթեր վերահսկողական ծառայության ղեկավար,

• 1995-ից՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ,

• 1998 թվականի փետրվարին Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո, Կարապետ Ռուբինյանը մոտ չորս տասնյակ այն բարձր պաշտոնյաներից էր, որոնք, ի նշան նախագահի հետ համերաշխության, հատուկ հայտարարությամբ հրաժարական տվեցին։

• 2007 թվականից ակտիվորեն մասնակցել է Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահական ընտրարշավին, եղել է Շենգավիթի նախընտրական շտաբի ղեկավարի տեղակալ։

• 2008 թվականին մասնակցել է ընտրություններին հաջորդած ընդդիմադիր շարժմանը՝ մեղադրելով իշխանություններին նախագահական ընտությունների արդյունքները կեղծելու մեջ։

• Մարտի 1-ի ընդդիմադիր ցուցարարների ջարդից հետո, մարտի 3-ին ձերբակալվել է եւ ազատազրկվել։

Կա՞ մի բացասական մարդկային ու ոչ մարդկային հատկանիշ, որը չի մարմնավորում Ն. Փաշինյանը…

Աշոտ Սարգսյան