Անցած տարվա հոկտեմբերին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անակնկալ կերպով աշխատանքից ազատել էր մասնագիտական կրթության եւ ուսուցման վարչության պետ Արմենուհի Պողոսյանին եւ մասնագիտական կրթության եւ ուսուցման համակարգման բաժնի պետ Կարեն Մանուկյանին:
«Հրապարակ» թերթը գրում է․ Պատճառն ինչ-որ քոլեջի ուսանողի, իբրև, սխալ ֆինանսավորումն էր եղել, չնայած նախարարությունում վստահ էին, որ նախարարը, ըստ համակարգի աղբյուրների, փորձել էր ազատվել ոչ այնքան յուրային կադրերից։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանն անվավեր ճանաչելու պահանջով նախկին պաշտոնյաները դիմել էին դատարան։ Երեկ տեղեկացանք, որ երկուսն էլ հաղթել են դատարանում:


Բաց մի թողեք
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Աննա Հակոբյանի նախաձեռնած արշավին. ՆԳ նախարարը մանրամասներ է հայտնել
Ո՞վ կսպասեր, որ 2 տարի բերդում անցկացրած մարդն այսպիսի հաճույք կստանա մարդկանց կալանավորելուց
Ընտրել բենզին լիցքավորողի՞ն, թե՞ մսավաճառին