Հունգարիայի հեռացող վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է իր «Ֆիդես» կուսակցության «լիակատար թարմացման» անհրաժեշտության մասին խորհրդարանական ընտրություններում կրած խոշոր պարտությունից հետո, որը վերջ դրեց նրա 16-ամյա իշխանության կառավարմանը։
Նա այս հայտարարությունը արել է Patriota YouTube ալիքում իր առաջին հետընտրական հարցազրույցում։
Օրբանը ստանձնել է կուսակցության ձախողման ամբողջական պատասխանատվությունը և հայտարարել, որ փորձում է «ինչ-որ կերպ վերականգնվել այս ցնցումից»։ Նրա խոսքով, «նախկինի պես» շարունակել գործելը անհնար է։
Հունգարիայի վարչապետն ասել է, որ նախնական արդյունքների հրապարակումից հետո «զգացել է ցավ և դատարկություն». «Կարծում եմ՝ կիրակի օրը ես միայն ցավ եմ զգացել, իսկ երկուշաբթի՝ դատարկություն։ Եվ այդ ժամանակվանից ի վեր ես վերականգնվում եմ էրգոթերապիայի միջոցով»։

Բաց մի թողեք
Պուտինին զգուշացրել են՝ երկրի բյուջեն վտանգված է պատերազմի պատճառով
Թրամփը վերջին պահին կանխել է Իսրայել-Լիբանան մահացու բախումը․ նոր զարգացում
«Դու գրողի տարած խելագար ես։ Եթե ես չլինեի…». Թրամփը հեռախոսով հանդիմանել է Նեթանյահուին