Երեւանից ժամանած իրավապահները խուզարկություններ են իրականացվում Գյուլագարակում՝ «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի անդամների բնակարաններում։
Մեր աղբյուրը լրացուցիչ տեղեկացրեց, որ այս պահին խուզարկում են «Ուժեղ Հայաստան» կուսացության Լոռու մարզի պատգամավորի թեկնածուներ Վրույր Այվազյանի, Անդրանիկ Գևորգյանի տները։
Ինչպես նաեւ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ Վահե Դավթյանի և Արսեն Միկոյանի տները: Նրանցից երեքը Գյուլագարակում են, Միկոյանը Ստեփանավանի բնակիչ է։
Վստահաբար, կրկին հերթական հորինված մեղադրանքն են հարուցել՝ նախընտրական քարոզչության կանոնների խախտման հիմքով եւ դատարանի վրա ճնշում գործադրելով՝ խուզարկության սանկցիա են ստացել։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության Լոռու մարզից պատգամավորության թեկնածու Անդրանիկ Գևորգյանի հորը՝ Մհեր Գևորգյանին, իր տանը կատարված խուզարկությունից հետո տարան Քննչական բաժին:
Խուզարկության արդյունքների մասին կտեղեկացնենք ավելի ուշ։


Բաց մի թողեք
Հրատապ․ գործ ունենք ոչ թե առանձին ողբերգության, այլ իրավապահ համակարգի ծանրագույն ապօրինության հետ
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը զրպարտության համար դատական հայց է ներկայացրել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության դեմ
Երևանում վիճաբանություն է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ