24/04/2026

EU – Armenia

Հունգարիայի նոր կառավարությունը ԵՄ դրոշը կվերադարձնի խորհրդարանի շենքի ճակատին

Եվրախորհրդարանի պատգամավոր Պետեր Մագյարի գլխավորած «Տիզա» կուսակցության ձևավորելիք Հունգարիայի նոր կառավարությունը կվերադարձնի ԵՄ դրոշը ազգային խորհրդարանի շենքի ճակատին։

Վերջին տարիներին այն բացակայում էր շենքից հեռացող Վիկտոր Օրբանի կառավարության և ԵՄ ղեկավարության միջև լարված հարաբերությունների պատճառով։

«Ազգային ժողովի առաջին նստաշրջանում Եվրամիության դրոշը կվերադարձվի խորհրդարանի շենք»,- գրել է Մագյարը «X»-ի իր միկրոբլոգում:

Նա նշել է, որ ԵՄ դրոշը կցուցադրվի այնտեղ Հունգարիայի և Ռումինիայում բնակվող հունգարական փոքրամասնություն կազմող Սեկելիների դրոշների կողքին։

Հունգարիայի նոր Ազգային ժողովի (միապալատ խորհրդարանի) առաջին նստաշրջանը նախատեսված է մայիսի 9-ին։ Անդամները կերդվեն, և Մադյարը կընտրվի վարչապետ։ Արարողությունները կանցկացվեն խորհրդարանի շենքի առջև գտնվող Լայոշ Կոշութ հրապարակում։

Ապրիլի 12-ին «Տիզա» կուսակցությունը համոզիչ հաղթանակ տարավ խորհրդարանական ընտրություններում՝ ապահովելով երկրի գլխավոր օրենսդիր մարմնում տեղերի ավելի քան երկու երրորդը։

Անմիջապես Բուդապեշտում ելույթ ունենալով՝ Մադյարը հայտարարեց Հունգարիայի լիիրավ մասնակցությունը Եվրոպական Միությանը և ՆԱՏՕ-ին վերականգնելու իր մտադրության մասին:

Օրբանի պաշտոնավարման ընթացքում նրա և ԵՄ առաջնորդների միջև լուրջ տարաձայնություններ առաջացան, այդ թվում՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ հարաբերությունների վերաբերյալ տարբեր մոտեցումների շուրջ: