25/04/2026

EU – Armenia

Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի ինստագրամից մոռացել են ջնջել․ Լուսանկար

Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի կայքում ու Ֆեյսբուք սոցցանցի էջում այսօր անդրադարձել էին Վեհափառի այցին՝ լուսանկարներով ու տեղեկատվությամբ:

Հրապարակ թերթը գրել է․ Ժամեր անց՝ և՛ կայքից, և՛ սոցցանցից հեռացվել էր գրառումն ամբողջությամբ՝ թանգարան ինստիտուտի կայքում անդարադարձ թողնելով միայն վարչապետի ու իշխանության մյուս ներկայացուցիչների այցերին:

Բարձրացած աղմուկից հետո անհեթեթ արդարցումով հանդես եկավ Ցեղասպանության ինստիտուտ–թանգարանի տնօրենի ԺՊ Հրաչյա Թաշչյանը` ասելով, թե առանց իր հետ համաձայնեցվելու էր դրվել, շփոթմամբ, սխալ բաներ կար գրված, սխալ տեղեկատվություն էր ընդհանրապես:

Թաշչյանն ասել է, որ աշխատակիցներից մեկը «շատ կոպիտ սխալ է գործել». նրա տեղադրած նկարներն ու տեքստի բովանդակությունն իրար հետ կապ չեն ունեցել, և այդ լուրն ընդհանրապես չպետք է հրապարակվեր։

«Մենք դնում ենք տեղեկատվություն միայն այն միջոցառումների վերաբերյալ, որոնք կրում են արողակարգային պետական բնույթ և որոնց մասնակցում է հիմնադրամը։ Այսինքն, եթե մենք մասնակցություն չունենք, անգամ պատշաճ էլ չի, գեղեցիկ էլ չի դնել։ Եթե էդպես լիներ, մենք ամբողջ օրը պետք է ինչ–որ բաներ լուսաբանեինք, բայց մենք լրատվական գործակալություն չենք»։

Մենք նկատեցինք, որ թանգարան ինստիտուտի Ինստագրամի էջում մինչ այս պահն այդ լուրը տեղադրված է, հավանաբար մոռացել են այդ հարթակից էլ ջնջել։

Ինստագրամից մոռացել են ջնջել