Եվ այսպես, 19 քաղաքական ուժ մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին եւ փորձելու է մանդատներ ստանալ:
Հրապարակ թերթը գրել է․ Իհարկե, այդ ուժերի մի մասի պայքարն ընդամենն անցողիկ շեմը հաղթահարելու համար է լինելու, որը կուսակցությունների դեպքում ընտրությունների մասնակիցների 4 տոկոսի ձայներն են, իսկ դաշինքների դեպքում` 8 տոկոսի, որը բավականին մեծ թիվ է` կախված ընտրողների ակտիվությունից:
Մյուս ուժերը եւ հատկապես իշխող քաղաքական ուժը պայքարելու են իշխանություն ձեւավորելու համար, այսինքն` 50+1 ձայն են փորձելու ստանալ:
ՔՊ-ն, առհասարակ, խոսում է սահմանադրական մեծամասնություն ունենալու մասին, այսինքն` այնքան ձայն, որ կարողանա ցանկացած օրենք անցկացնել, առանց ընդդիմադիր ուժերի աջակցության:
Միանգամից ասենք, որ հիմա Հայաստանում այնպիսի իրավիճակ է, եւ այնքան պառակտված ու բազմաբեւեռ է հասարակությունը, որ 50+1 ձայն ստանալն անգամ ֆանտաստիկայի ժանրից է:
Այս պարագայում հույսը, որպես կանոն, դնում են մեր օրենսդրությամբ նախատեսված այն կասկածելի դրույթի վրա, որով խորհրդարան չանցած ուժերի ձայները վերաբաշխվում են անցած ուժերի վրա, եւ հենց այդ բանաձեւի շնորհիվ էլ ՔՊ-ն 2021-ին ողջ հանրապետությունում, իսկ 2025-ին` Վաղարշապատում, կարողացավ իշխանություն զավթել:
Այս ընթացքում մի շարք օրենսդրական փոփոխություններ էլ են արել` իրենց օգտին. դիտորդների մասնակցությունն են սահմանափակել, դաշինքների անցողիկ շեմն են բարձրացրել, բարեգործություն անելու արգելք են սահմանել եւ այլն:
Բայց ոչ մի փոփոխություն ու փիառ, ոչ մի ադմինիստրատիվ լծակ ու ճնշում չեն կարող խանգարել հայ մարդուն՝ գնալ եւ իր ուզած ուժին ձայն տալ: Եթե այդ մարդը, իհարկե, իրեն ինքնուրույն անձ, Հայաստանի քաղաքացի, իր երկրի ապագայի մասին մտածող եւ այդ երկրում ապրելու ծրագիր ունեցող հայ է համարում:
ՀՀ յուրաքանչյուր ընտրող պետք է լավ ծանրութեթեւ անի` գո՞հ է արդյոք այն ամենից, որ կատարվում է մեր երկրում, թե՞ փոփոխություններ է ուզում: Բարդ հարց չէ, որը նաեւ պարզ պատասխան է ենթադրում` այո կամ ոչ:

Բաց մի թողեք
Ընտրողների շուրջ 30-40 տոկոսը դեռեւս չգիտի, թե ում է ընտրելու
Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի ինստագրամից մոռացել են ջնջել․ Լուսանկար
Այս քաղաքական ուժը ձախողել է իր տված խոստումների գրեթե 90 տոկոսը