ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհ է Մերձավոր Արևելքի հակամարտությանը վերջ դնելու Իրանի առաջարկից, քանի որ այն չի անդրադառնում Թեհրանի միջուկային ծրագրին։
Այս մասին հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյայի։
«Նրան դուր չի գալիս այս առաջարկը»,- ասել է գործակալության աղբյուրը։
CNN-ը, հղում անելով իրավիճակին ծանոթ երկու աղբյուրների, հաղորդել է, որ Թրամփը, հավանաբար, չի ընդունի Իրանի ծրագիրը:
ԱՄՆ պաշտոնյաների կարծիքով՝ նեղուցի վերաբացումը, առանց Իրանի ուրանի հարստացման և պաշարների հետ կապված հարցերը լուծելու, կարող է զրկել ԱՄՆ-ին բանակցություններում հիմնական լծակից։
Մյուս կողմից Հորմուզի նեղուցի շրջափակման պահպանումը կերկարաձգի էներգակիրների բարձր գների շրջանը, որն արդեն հանգեցրել է գազի գնի կտրուկ աճի ԱՄՆ-ում, հավելել են նրանք։
Հեռուստաալիքը հաղորդում է, որ Թրամփի հաջորդ քայլերը մնացել են անորոշ։
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Թեհրանը դիտարկում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների տարբերակը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանակցությունների առաջարկից հետո։

Բաց մի թողեք
Ռումինիային միանալը թույլ կտա Մոլդովային ավելի արագ միանալ ԵՄ-ին․ նախագահ․ Լուսանկար
19 տարվա դադարից հետո Չարլզ III-ը և թագուհի Կամիլան ժամանել են ԱՄՆ․ ինչ արարողակարգ է խախտել Թրամփը
Ֆրանսիացի բանտապահները գործադուլ են անում գերբնակեցման պատճառով, քանի որ բանտերում կա մոտ 90,000 կալանավոր