«Մի շարք լրատվամիջոցներում տարածվել է «տեղեկատվություն», թե իբր սահմանազատման գործընթացի շրջանակներում ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ Հայաստանը փոխանցելու է Ալավերդի խոշորացված համայնքի Ջիլիզա գյուղը»։
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ ընդգծելով․
«Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի որևէ հատվածի որևէ այլ երկրի փոխանցելու մտադրության, ծրագրի կամ պայմանավորվածության մասին որևէ հայտարարություն, միտք կամ «տեղեկատվություն» չի կարող համապատասխանել իրականությանը ի բնե։
Հետևաբար ինչպես նախորդիվ, այդպես էլ այս և հետայսու նման բովանդակություն ունեցող ցանկացած հրապարակում հերքել ենք, հերքում ենք և կհերքենք դրանց մտացածին լինելու պատճառով»։

Բաց մի թողեք
11 րոպե՝ իմ անցած ճանապարհի ու ձեր վստահության մասին․ Ալեն Սիմոնյան․ Տեսանյութ
ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարումը՝ թվերով․ Տեսանյութ
Վահան Կոստանյանը ներկայացրել է տարածաշրջանում հաստատված խաղաղության ամրապնդման Հայաստանի տեսլականը