Ապրիլի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան կամրջի տակ դի կա։
ժամանել են իրավապահները, փրկարարները, 103 շտապօգնության բժիշկների թիվ 03 խումբը. բժիշկներն ու պարեկները դժվարանցանելի ճանապարհով իջել են հայտնաբերված մարմնի մոտ, որտեղ բժիշկները արձանագրել են քաղաքացու մահը։
Փրկարարները հատուկ ճոպաններ են անցկացրել, դին պետք է դուրս բերվի և մոտեցվի դիատարին։
Դեպքի փաստով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։
Մահացածը 20-22 տարեկան տղա է։
Տեղի ունեցածը ինքնասպանություն է, սպանություն, թե դժբախտ պատահար՝ պարզվում է։

Բաց մի թողեք
Քաղաքացու օրը ինչո՞ւ խորովածը անվճար չի եղել ժողովրդի համար
Երբ է լուծվելու հեղուկ գազի խնդիրը
Հայտնի է Էրեբունի վարչական շրջանում՝ «Հայ փոստ»-ի դիմաց, քաղաքացու մահվան պատճառը