Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ հիասթափված է Միացյալ Նահանգների եւ Իսրայելի՝ Իրանի հանդեպ գործողություններից։
«Այո, հիմա ես հիասթափված եմ այդ առումով»,- ՔԴՄ/ՔՍՄ խորհրդարանական ֆրակցիայի փակ նիստում հայտարարել է կանցլեր Մերցը։
Նա հավելել է, որ մի քանի օրում որոշում կայացնելու մտադրությունը, որին ձգտում էր Վաշինգտոնը, հիմա այլեւս իրականություն չէ։ «Ու հենց դրա համար է, որ մենք, որպես Եվրոպա, նույնպես ուզում ենք դիվանագիտական ջանքեր ներդնել լուծման որոնումների հարցում»,- նկատել է Մերցը։
«Մենք սերտորեն մեր գործողությունները համաձայնեցնում ենք ամերիկյան կողմի հետ, սակայն նաեւ մենք, որպես եվրոպացիներ, ունենք մեր սեփական պատկերացումները, թե ինչպես կարելի է կարգավորել այդ հակամարտությունը»,- ասել է Գերմանիայի ֆեդերալ կանցլերը։

Բաց մի թողեք
Մահապատիժ աշխարհի ամենագեղեցիկ մարդասպանին․ Լուսանկար
ԱՄՆ-ն պատժամիջոցներ սահմանեց Պուտինին ձերբակալման օրդեր տված ՄՔԴ նախագահի նկատմամբ
Իրանի դեմ պատերազմը Մերձավոր Արևելքում Դոնալդ Թրամփի «հեղինակությունը սասանել» է