03/05/2026

EU – Armenia

Վեդին ցնցված է մանկապղծության խայտառակ միջադեպից

«Ուղիղ մեկ շաբաթ է` Վեդին ցնցված է մանկապղծության խայտառակ միջադեպից, որն արդեն վենդետայով պատասխան է ստացել երեխայի հարազատից»,- այս մասին ահազանգում է լրագրող Սյուզի Բադոյանը։

Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բայց 2 երեխա պղծած Վեդու բնակիչներն ազատության մեջ են, այս միջադեպը ծածուկ է պահվում, չկան հաղորդագրություններ, անգամ վենդետայով վրեժ լուծելու փորձ արած դանակահարության միջադեպից, իսկ ձերբակալված 58 և 65 ամյա տղամարդիկ ազատ են արձակվել շատ արագ` ձերբակալության 72 ժամը չլրացա։

Վեդիում իրավապահները ջանում են մեղմորեն շրջանցել այդ գարշելի պատմության գլխավոր հերոսին։

Մանրամասները ավելի ուշ կհայտնեմ։

Միայն մի ԶՈՒԳԱԴԻՊՈՒԹՅՈՒՆ հիշեցնեմ՝

Այս համայնքում նրա ծնվել-մեծանալը այսօր Վեդու փոքրիկ աշակերտ բնակչուհուն պաշտպանելու փոխարեն կարծես հակառակ ուղղությամբ է աշխատում»։