Ամերիկացի տիեզերագնաց Բրայան Բինին պատմել է իր եւ այլմոլորակայինների շփման մասին։ Նա ասել է, որ երկար տարիներ լռել է այդ մասին։
Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։
Համաձայն հրապարակման, Բինիի եւ ոչ երկրային բանական էակների միջեւ հանդիպումը տեղի է ունեցել ոչ թե ուղեծրում, այլ իր տան ննջարանում՝ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում։ 2003 թվականի դեկտեմբերյան մի վաղ առավոտ տիեզերագնացը նկատել է երկու վառ կրակե գնդեր, որոնք թռչել են իր տան պատուհանի մոտ, ապա ուղղվել դեպի իրեն, ասես ցանկանալով ուսումնասիրել, իսկ հետո՝ կարծես ոչ մի հետաքրքիր բան չգտնելով՝ հեռացել են։ Բինին ասել է, որ նման լուսային առկայծումներ նախկինում երբեք տեսել։
Տիեզերագնացը խոստովանել է, որ այդ մասին ավելի քան տասն տարի լռություն է պահպանել։ Նշենք, որ Բինիի խոսքերը տեղ են գտնելու հատուկ այլմոլորակայինների մասին նկարահանվելիք վավերագրական կինոնկարում։ Կինոնկարի պրոդյուսերը ասել է, որ Բինին ռազմական օդաչու է եւ տիեզերագնաց եւ նրա խոսքերին հարկ է լուրջ վերաբերվել։

Բաց մի թողեք
Ինչպես է Զիրոյանն ընկել բեմի վրա. Տեսանյութ
5 անշարժ գույք, 45 մլն եկամուտ․ նախարար Գալյանի ունեցվածքը
«Տան միակ ու շատ սիրված երեխան էր». Ժորա Փարսյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Հադրութում, տուն «վերադարձել» … հինգ ամիս անց. Լուսանկարներ