ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Եվրոպայի որդեգրած քաղաքական գիծն իրեն չափազանց հիասթափեցնում է։ Այս մասին նա ասել է Salem News Channel-ին տված հարցազրույցում։
«Եվրոպան չափազանց հիասթափեցնում է»,- ասել է մասնավորապես նախագահ Թրամփը։ Նա մանրամասնել է, որ ՆԱՏՕ-ն իր կողքին չեղավ, երբ Միացյալ Նահանգները սկսեց Իրանի դեմ պատերազմը։
Ընդ որում, ըստ Թրամփի, Միացյալ Նահանգները 100 տոկոսով վճարել են Հյուսիս-Ատլանտյան դաշինքի ծախսերը մինչ այն պահը, երբ ինքը նորից վերադարձել է Սպիտակ տուն։ Թրամփը նաեւ կարծիք է հայտնել, որ եթե որեւէ խոշոր ռազմական հակամարտություն ծագի եւ Վաշինգտոնը լինի ներգրավված, ապա ՆԱՏՕ-ն հաստատ օգնության չի հասնի Միացյալ Նահանգներին։
ԱՄՆ նախագահը նաեւ ասել է, որ նախընտրում է Չինաստանի հետ ունենալ լավ հարաբերություններ։ «Կարծում եմ, որ ավելի լավ է չինացիների հետ լեզու գտնել, քան առճակատման մեջ մտնել նրանց հետ»,- նկատել է Սպիտակ տան ղեկավարը։

Բաց մի թողեք
Ռուսաստանում Հաղթանակի օրվա շքերթը հիմա կախված է մեզանից․ Զելենսկի
Զինված հարձակում՝ նախկին նախարարի եղբոր վրա. Լուսանկար
Եվրամիության եւ Ադրբեջանի միջեւ հերթական լարվածությունն է ծագել