Բրիտանական փոքր բիզնեսը հեռանում է ԵՄ շուկայից՝ բյուրոկրատիայի, բարձր ծախսատարության եւ բարդ կանոնների պատճառով։
Այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան դուրս եկավ ԵՄ կազմից, փոքր բիզնեսի համար Եվրամիությունում աշխատելը դարձավ չափազանց բարդ։
Բրիտանական փոքր բիզնեսի ֆեդերացիայի ուսումնասիրությունների համաձայն, ԵՄ հետ աշխատող բրիտանական փոքր ձեռնարկությունների 85 տոկոսը դժվարությունների հետ է առերեսվում, իսկ 10 ընկերությունից 6-ը հանդիպում է լուրջ խնդիրների։
Եթե իրավիճակը չփոխվի, ապա բրիտանական փոքր ձեռնարկությունների զգալի մասը կարող են կրճատել իրենց բիզնես գործունեությունը ԵՄ հետ կամ առհասարակ դուրս գալ ԵՄ-ից։
Հիմնական խնդիրները կապված են մաքսային բարդ պրոցեսների, ապրանքների ստուգումների, մակնշման եւ ավելացված արժեքի հարկի դրույքաչափի հետ։

Բաց մի թողեք
Արդյոք երշիկների բաղադրության մեջ առկա է զուգարանի թուղթ. Սննդի տեխնոլոգ
ՊԵԿ-ը բացահայտել է արտարժույթի առուվաճառքի ոլորտում մի շարք իրավախախտումներ. Տեսանյութ
Հունգարացի օլիգարխը ճեղքվում է, քանի որ Օրբանի վերնախավի վրա ճնշումը մեծանում է