Առաջիկա խորհրդարանական ընտրությունների քարոզչությունն աստիճանաբար թափ է հավաքում: Դեռ ժամանակ կա առավել մանրամասն անդրադառնալու այդ ընթացքին:
«Փաստ» օրաթերթը գրում է. Իսկ առայժմ առաջին հերթին ուշադրություն է գրավում իշխանության և հիմնական ընդդիմադիր ուժերի պահվածքի, բառապաշարի և դրսևորած մակարդակի ահռելի տարբերությունը: Սարեր ու ձորեր, էլի…
Մի կողմից՝ իշխանության քարոզչությունն ուղեկցվում է ՔՊ ղեկավարի բղավոցներով, գոռգոռոցներով, անհավասարակշիռ հայտարարություններով, ուտելիքի անհագ կլանման տեսարաններով: Հնչում են անվանարկումներ, պիտակավորումներ, վիրավորանքներ, անմակարդակ բառապաշար:
Մյուս կողմում՝ աչք է ծակում ընդդիմադիր երեք-չորս հիմնական ուժերի («Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինք, ԲՀԿ, «Միասնության թևեր») հավասարակշռված խոսքը, գրագետ մտքերը, քննարկման ենթակա ադեկվատ առաջարկությունները, անվտանգային, տնտեսական, սոցիալական խնդիրների լուծման որոշակի տարբերակներն ու պատկերացումները:
Ըստ որում, թե՛ նշված ուժերի առաջին դեմքերի, թե՛ թիմերի ներկայացուցիչների կողմից: Ավելին, մի կողմում, այսինքն՝ ընդդիմադիր ուժերի դեպքում ակնհայտ է ազգային արժեքների պահպանման, Եկեղեցու պաշտպանության, արտաքին քաղաքականության, անվտանգային սպառնալիքներին դիմակայելու, տնտեսական և պաշտպանական խնդիրները լուծելու մասին խոսույթը:
Մյուս կողմից՝ իշխանության ելույթներում անդադար հնչում են հակահայկական նարատիվներ: Զուգահեռ՝ գերիշխում է սուտն ու մանիպուլ յացիան:

Բաց մի թողեք
ՌԴ դեսպանատունը Լոնդոնի՝ Հայաստանի ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարություններն անվանել է անհեթեթ
Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն
«Վիվա Արմենիայի» դեմ՝ սեփականության իրավունքի խախտման հայց. գործը հասել է դատարան. Լուսանկար