13/05/2026

EU – Armenia

Միքայելյաններին բարդ շրջան է սպասվում

ՔՊ-ն հույս ունի, որ հունիսի 7-ի ընտրություններում Կոտայքի մարզում փայլուն արդյունքներ է ունենալու: Նրանց հույսը Սասուն Միքայելյանի կլանն է` որդիները, բարեկամները, ԵԿՄ անդամները, որոնք քափ քրտինք մտած աշխատում են ՔՊ-ի հաղթանակի համար:

Հրապարակ թերթը գրել է․ Բայց Կոտայքում մարդիկ քչփչում են, որ ՔՊ-ի ոգևորությունը շատ կարճ է լինելու եւ իրենց մեծ հիասթափություն է սպասվում: Այստեղ ԲՀԿ-ն բավականին ձայներ է տանելու, որովհետեւ Կոտայքն ավանդաբար ծառուկյանական մարզ է եւ երկար տարիներ այդպես է եղել, մյուս կողմից՝ քաղաքական մյուս ուժերն էլ այստեղ բավականին ձայն ունեն:

Մեզ պատմեցին, որ Սասուն Միքայելյանի քաղաքապետ որդին` Սեւակը, օրերս քաղաքում հեղինակություն ունեցող մարդկանց է դիմել, որ աջակցեն ընտրություններին և ՔՊ-ի համար ձայներ ապահովեն, սակայն նրանցից ոմանք բաց տեքստով մերժել են օգնել: Նրանցից ոմանք արդեն բացեիբաց սատարում են «Ուժեղ Հայասատան» կուսակցությանը:

Այնպես որ Միքայելյաններին բարդ շրջան է սպասվում: