mediahub.am-ը գրել է․ Մի քանի օր առաջ գրել էինք, որ «Լիբանանյան շաուրմայից» ուտելիք ենք պատվիրել, որից թթվածի հոտ էր գալիս։ Այդ մասին հրապարակում էինք արել։ Մեր բողոքը մեծ արձագանք էր առաջացրել համացանցում՝ հասնելով նաև ճիշտ հասցեատիրոջը։
Հրապարակումից ժամեր անց սննդի կետից մեզ հետ կապ են հաստատել և հայտնել, որ խնդիրը լուծված է։ Տեսչական մարմինն ուսումնասիրություններ է իրականացրել. որևէ խախտում չի արձանագրվել։
Նշենք, որ սննդի կետը մեզ է ներկայացրել նաև լաբորատոր հետազոտությունների պատասխանը՝ կազմված վերահսկող մարմնի կողմից։ Սննդի կետում ստուգումներ եղել են նաև սեպտեմբերին, և այդ ժամանակ արձանագրված խախտումները նույն ամսվա ընթացքում վերացվել են։
Հիշեցնենք, որ մենք դժգոհություն էինք հայտնել նաև սպասարկման որակի հետ կապված. «Լիբանանյանից» մեզ հավաստիացրին, որ մեզ հետ կապի մեջ եղած աշխատակիցը նկատողություն է ստացել, իսկ անձնակազմի հետ խիստ խոսակցություն է եղել։


Բաց մի թողեք
Մխիթար Հայրապետյանն այնտեղյա՞կ է․ Ավետիք Քերոբյանը հիշեցնում է
Մոսկվան դժվարին ընտրություն է կանխատեսում Հայաստանի համար
Փոփոխություններ և լրացումներ են նախատեսվում ՀՀ հարկային օրենսգրքում