06/10/2026

EU – Armenia

Քրեական հեղինակություն Արտաշես Չիչոյանը կալանավորվել է. Լուսանկար

Քրեական հեղինակություն համարվող Արտաշես Չիչոյանը կալանավորվել է։

Քննչական կոմիտեից հայտնեցին, որ տնային կալանքում գտնվող քրեական հեղինակություն համարվող անձի կողմից նախապատրաստվող սպանության դեպքով երեք անձ կալանավորվել է։

Ավելի վաղ ՔԿ-ից հայտնել էին, որ Քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ, որոնցից 1-ի նկատմամբ՝ սպանության փորձի, խուլիգանության, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանելու, հրազենի ապօրինի շրջանառության, 2-ի նկատմամբ՝ սպանության փորձի, խուլիգանության, հրազենի ապօրինի շրջանառության հոդվածներով:

Հիշեցնենք, որ Ներքին գործերի նախարարությունից հոկտեմբերի 5-ին հայտնել էին, որ քրեական ոստիկանության ծառայողները կանխել են տնային կալանքում գտնվող՝ քրեական հեղինակություն համարվող անձի կողմից նախապատրաստվող սպանություն։

Blog Image