Լիտվայի վարչապետ Մինդաուգաս Սինկեւիչյուսը հայտարարել է, որ Վիլնյուսը պատրաստ է հոգալ հանրապետությունում ամերիկյան մշտական ռազմակայանի տեղակայման հետ կապված բոլոր ծախսերը՝ ի պատասխան նախագահ Դոնալդ Թրամփի ակնարկի, թե նման օբյեկտ կարող է ստեղծվել։
Երեքշաբթի օրը Սինկեւիչյուսը Facebook-ում գրել է, որ անհրաժեշտ է միայն դաշնակիցների քաղաքական որոշումը զորքերի մշտական տեղակայման վերաբերյալ։
«Ընդամենը պահանջվում է, որ գործընկերները քաղաքական որոշում կայացնեն զորքերի մշտական տեղակայման վերաբերյալ, և Լիտվան պատրաստ է հոգալ դրա հետ կապված ֆինանսական ծախսերը»,- գրել է Սինկեւիչյուսը։
Նա նշել է, որ ողջունում է ռազմակայանի գաղափարի լուրջ քննարկումը և բարձր է գնահատում դաշնակիցների ներդրումը հանրապետության անվտանգության գործում՝ Լիտվայում տեղակայված ամերիկյան ստորաբաժանումները բնութագրելով որպես զսպման և անվտանգության կարևորագույն երաշխիք։
Լիտվայի պաշտպանության նախարար Ռոբերտաս Կաունասը շնորհակալություն է հայտնել Թրամփին վերաբերմունքի համար, և խոստացել է աշխատել ամերիկյան մշտական ռազմակայանի ստեղծման ուղղությամբ։ «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԱՄՆ նախագահ պարոն Թրամփին՝ Լիտվայի և ոչ միայն Լիտվայի, այլև տարածաշրջանի անվտանգությունն ապահովելու մեր ջանքերի վերաբերյալ նրա իսկապես ռացիոնալ և օբյեկտիվ տեսակետի համար»,- ասել է Կաունասը LRT ռադիոյում։
Կաունասը նշել է, որ ինքը դեռ սեպտեմբերի վերջին առաջարկել էր Լիտվայում ԱՄՆ-ի մշտական ռազմակայան ստեղծել, և խոստացել է «ամեն ինչ անել»՝ ապահովելու գաղափարի քննարկումն ու համապատասխան որոշումների կայացումը։ Ըստ BNS լրատվական գործակալության՝ 2014 թվականից ի վեր Լիտվայում ռոտացիոն հիմունքներ Ուրբաթ օրը ԱՄՆ իշխանությունները նախնականորեն ընտրեցին Լեհաստանում ռազմակայանի տեղակայման վայրը։ Օգոստոսին Բունդեսվերը պատվիրեց Լիտվայում խոշոր ռազմակայանի կառուցումը։

Բաց մի թողեք
«Ես նույնքան անհանգստացած եմ, որքան Մարիո Դրագին», – ասում է ԵՄ ֆինանսների պաշտոնաթող ղեկավարը
Շարունակում են վստահել Անգելա Մերկելին
Էստոնիան սկսում է էլիտար ստորաբաժանումներ տեղակայել Ռուսաստանի հետ սահմանին՝ նախապատրաստվելով «ակտիվ պաշտպանության»