Մայիսի 22-ին վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 23։30-ի սահմաններում Մասիս քաղաքի Արարատյան փողոցում Արմավիրի մարզի բնակիչ 33-ամյա Հրաչ Շ․-ն իր վարած «Audi» մակնիշի վրացական համարանիշներով ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտն, Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Գևորգ Թ․-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին նախ տեղում բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ վիրավորի վիճակը գնահատվել է ծանր։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի պարտականությունները կատարող Հայկ Հակոբյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Սահակ Թադևոսյանի, Արթուր Կոծինյանի, վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի և դասակի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Հարությունյանի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Նորիկ Էլիզբարյանը և Ֆրունզե Հովհաննիսյանը։
Դեպքի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Գագիկ Առաքելյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Մասիսի քննչական բաժնի պետ Դավիթ Բաղդասարյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։


Բաց մի թողեք
Եթե քրոջս մեքենայից չի հրել, ուրեմն դրդել է. Գեղարքունիքում մահացած հղի կնոջ քույրը մանրամասներ է պատմել
Ընտանեկան բռնության դեպքերով դիմումների թիվն էականորեն աճել է. ՆԳ նախարար
Աշխարհի առաջին երկիրը, որն անցավ չորսօրյա աշխատանքային շաբաթվա. տնտեսությունը միայն շահեց