Ռուսաստանի իշխանությունները մտադիր են 5-12 անգամ բարձրացնել օտարերկրյա քաղաքացիների հարկերը: Ռուսաստանի Դաշնության Պետական Դուման համապատասխան փոփոխությունները կքննարկի հաջորդ շաբաթ։
Բնակության թույլտվություն ստանալու համար վճարը կաճի հնգապատիկ, ժամանակավոր բնակության թույլտվություն տրամադրելու համար՝ ութապատիկ, իսկ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար՝ տասներկուապատիկ։
Ժամանակավոր բնակության թույլտվություն տրամադրելու համար վճարը կաճի մինչև 30,000 ռուբլի (€360), իսկ Ռուսաստանի քաղաքացիության համար՝ մինչև 50,000 ռուբլի (€600)։
Ավելին, միգրանտների համար աշխատանքային թույլտվություն տրամադրելու համար վճարը նախատեսվում է բարձրացնել մինչև 15,000 ռուբլի (€180) յուրաքանչյուր օտարերկրյա մասնագետի համար, սոցիալական ցանցերում հայտարարել է Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։

Բաց մի թողեք
Արտակարգ դեպք, Գյումրիում «Mercedes» է պայթել․ Լուսանկար
Պայմանագրային զինծառայող է վիրավորվել Հալիձորում «Opel»-ի գլխիվայր երթևեկելի գոտուց դուրս հայտնվելուց հետո. Լուսանկար
Վթար՝ Կոտայքում, 60-ամյա վարորդն «Opel»-ով մոտ 200 մետր գլորվել ու հայտնվել է ձորում. Լուսանկար