ՀՀ կառավարությունը հավանություն է տվել օրենսդրական փոփոխությունների նախագծին, որը վերաբերում է ճանապարհային խախտումների հետևանքով վարորդական իրավունքից զրկված քաղաքացիներին։
Նախագիծը կուղարկվի Ազգային ժողով՝ քննարկման և հաստատման համար։
Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է հնարավորություն տալ այն վարորդներին, ովքեր առաջին անգամ են զրկվել վարելու իրավունքից, վերականգնել այն առանց նոր որակավորման քննություն հանձնելու։ Դրա համար անհրաժեշտ կլինի վճարել 50 հազար դրամ պետական տուրք և անցնել մեկ տարվա փորձաշրջան։
Փորձաշրջանի ընթացքում վարորդների համար կսահմանվի ոչ թե սովորական 13, այլ 6 տուգանային միավորի սահմանաչափ։ Եթե մեկ տարվա ընթացքում վարորդը չսպառի այդ միավորները, ապա հաջորդ տարվանից կվերադառնա գործող՝ 13 բալանոց համակարգը։
Նախագիծը վերաբերում է նաև այն վարորդներին, որոնք բազմաթիվ խախտումների հետևանքով մեկ տարով զրկվել են վարելու իրավունքից և ամբողջությամբ սպառել իրենց տուգանային միավորները։ Նրանք կկարողանան մեկ տարվա ավարտից հետո առանց քննության վերականգնել իրենց վարորդական իրավունքը՝ անցնելով փորձաշրջանային փուլ։
Միաժամանակ նախատեսվում է, որ եթե վարորդը կրկին զրկվի վարելու իրավունքից, ապա այլևս չի կարողանա այն վերականգնել առանց համապատասխան քննություն հանձնելու։

Բաց մի թողեք
Նիդեռլանդների կառավարությունը կանաչ լույս է տալիս ԵՄ-ից դուրս միգրանտների «վերադարձի կենտրոններ» ստեղծելու համար
Եվրոպայում որ երկրներում են տնային տնտեսությունները խնայում իրենց եկամտի մեծ մասը
Բագրատաշենի անցակետից ետ են ուղարկել դեպի ՌԴ արտահանվող ելակը