«Ուժեղ Հայաստան» դաշինքը ընտրության օրը բոլոր ընտրատեղամասերում ունենալու է վստահված անձինք։
Դաշինքի ընտրական ցուցակի 3-րդ համար Գոհար Մելոյանը հայտնեց, որ մարդկային ռեսուրսի խնդիր չունեն․ «Մենք ունենք բավականաչափ ռեսուրս, որ յուրաքանչյուր ընտրատեղամասում ունենանք անգամ 2 վստահված անձ»։
Անդրադառնալով հարցին՝ իշխանության կողմից իրականացվող ընտրախախտումներն արդյոք արձանագրվո՞ւմ են, Մելոյանը նշեց․ «Ունենք փաստահավաք խումբ, ամեն ինչ արձանագրում ենք ու մոտ օրերս հայտարարությամբ կամ ասուլիսով հանդես կգանք»։
Նա նաեւ տեղեկացրեց, որ մի շարք դիմումներ են ներկայացրել ԿԸՀ եւ սպասում են առաջիկա օրերին ընթանալիք ԿԸՀ նիստին, որի ժամանակ անդրադարձ կկատարվի այդ դիմումներին։

Բաց մի թողեք
«Ուժեղ Հայաստան»-ի և Իշխան Սաղաթելյանի հայտարարությունները․ Տեսանյութ
Կալանավորել են Սասուն Բադոյանին. Լուսանկար
Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ