Ռուսաստանը հույս ունի, որ Երևանը, ի վերջո, կընտրի Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ), քանի որ այս ինտեգրացիոն գործընթացը զգալիորեն ավելի շահավետ է, քան Հայաստանի հնարավոր անդամակցությունը ԵՄ-ին։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք համոզված ենք, որ այս ինտեգրացիոն գործընթացը, մասնավորապես՝ ԵԱՏՄ-ն, ամեն տարի զգալիորեն նպաստում է Հայաստանի ՀՆԱ-ի աճին։ Եվ մենք համոզված ենք, որ իր բոլոր որակական բնութագրերով մեր ինտեգրացիոն գործընթացը զգալիորեն գերազանցում է մյուս այլընտրանքներին։
Հուսով ենք նաև, որ իրավիճակը վերլուծելուց հետո, առաջին հերթին, հայ ժողովուրդը և ներկայիս Հայաստանի ղեկավարությունը կհանգեն նույն եզրակացության», – նշել է նա։


Բաց մի թողեք
Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «Lexus»-ն ու թիվ 48 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը. Լուսանկար
Ա կետից Բ կետ հասնելու համար պահանջվում է տիեզերագնացի առողջություն. Աննա Հակոբյանը՝ Երևանի խցանումների մասին
Վրաստանից հայե՞ր են արտաքսվել