Վաղ առավոտյան ձերբակալել են «ՀայաՔվե» միավորման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին:
ՀՀ Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է Չալաբյանը, ավելի ուշ կոմիտեն հանդես կգա պաշտոնական հաղորդագրությամբ:
Մենք տեղեկացանք, որ Չալաբյանին տարել են Մազմանյան 5 հասցեում գտնվող Քննչական կոմիտեի բաժանմունք։
Ավետիք Չալաբյանի կինը լայվով ներկայացրեց, թե ինչպես են մտել իրենց տուն և ձերբակալել են ամուսնուն, սակայն չգիտեն, թե ինչ մեղադրանք է առաջադրվել։
Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ձերբակալության հիմքում մի ձայնագրություն է դրված, սակայն խոսքը ընտրակաշառքի մասին չէ։ Ամենայն հավանականությամբ խոսքը վերաբերում է հունիսի 6-ին համացանցում հրապարակված ձայնագրությանը, որտեղ Ավետիք Չալաբյանը ՌԴ դեսապանության ինչ որ աշխատակցի հետ զրուցում է ընտրությունների թեմայով։ Դրանից անմիջապես հետո Դանիել Իոաննիսյանը գրել էր, որ «Անկախ դիտորդ» դաշինքը գրությամբ դիմել է Քննչական կոմիտե, որպեսզի «ՌԴ պաշտոնատար անձանց կողմից Հայաստանում իշխանության զավթման փորձի մեղադրանքով» հարուցված գործին կցվի այն և դրան տրվի քրեաիրավական գնահատական։
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Դանիել Իոաննիսյանի դիմումի համաձայն քրեական վարույթ է նախաձեռնվում ընդդիմադիրների դեմ։
«ՀայաՔվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը երկու ամսով կալանավորվեց։ Դատարանը բավարարեց նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու՝ նախաքննական մարմնի միջնորդությունը։

Բաց մի թողեք
Արտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռները
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը․ նա ձերբակալվել է
Ինչում են մեղադրում Հովիկ Աբրահամյանի որդուն․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել