ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը «Կապավոր» ՍՊԸ-ի հետ ավտոճանապարհների վերանորոգման աշխատանքների իրականացման պայմանագիր է կնքել։
«Հրապարակ» թերթը գրում է․ Ըստ պայմանագրի, ընկերությունը պարտավորվում է իրականացնել Գյումրու Անկախության փողոցի, Շիրազի ու Չերազի փողոցների մի հատվածի միջին նորոգման աշխատանքները, որը պետք է կատարվի 45 օրվա ընթացքում, իսկ շինարարության սկիզբը ապրիլի 15-ն էր սահմանված։ Աշխատանքի դիմաց ընկերությանը վճարվելու է 104 մլն 400 հազար դրամ։
«Կապավոր» ՍՊԸ-ի բաժնետերերն են Արման Հակոբջանյանը, վերջինիս եղբայր Արայիկ Հակոբջանյանը։ Արման Հակոբջանյանը «Արցախի ներդրումային հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի անդամն է եղել, ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդականը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ընկերն ու բիզնես-գործընկերը։ Նա Արցախում, ապա Հայաստանում բազմաթիվ ընկերություններ է հիմնել։
Նրան է պատկանում «Ասֆալտագործ» ԲԲԸ-ն, «Ասֆալտագործ» ՍՊԸ-ն, «Դղյակ Հոթել» ՍՊԸ-ն։ Այս ընկերությունները հիմնվել են մինչև 2010թ-ը, Փաշինյանի կառավարման տարիներին էլ է նա մի շարք ընկերություններ հիմնել։ Մասնավորապես «Կապավոր» ՍՊԸ-ն, «Կապավոր քոնսթրաքշն» ՍՊԸ-ն, «Կապավոր շին» ՍՊԸ-ն, «Պլատինիում գարդեն» ՍՊԸ-ն, «Ֆեմիլի գարդեն» ՍՊԸ-ն, «Պերֆեկտ գարդեն» ՍՊԸ-ն, «Գազ սթրիմ» ՍՊԸ-ն, «Ֆլեյմ Գազ» ՍՊԸ-ն, «Գազ շեն» ՍՊԸ-ն և «Էկո տոպ» ՍՊԸ-ն։ Նա մի քանի տարի առաջ գնել է Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայանները:
Արման Հակոբջանյանն այն գործարարն է, որի հիմնած 180 հա դեղձի այգին էր ապրիլին այցելել Նիկոլ Փաշինյանը։ Այցի ժամանակ Փաշինյանը հպարտացել էր, որ սուբսիդավորման ծրագրի շահառու է ձեռնարկատերը, իսկ Հակոբջանյանը հայտարարել էր, որ ծրագրի իրականացման համար «մոտ 3 միլիարդ դրամ ներդրվել է իրենց միջոցներով», իսկ մնացածն իրականացվել է պետական աջակցության՝ սուբսիդավորման ծրագրերի շրջանակում։


Բաց մի թողեք
Փորձում են մեկուսացնել ու շարքից հանել մեր ամենաուժեղ, ամենավառ ներկայացուցիչներին. Արեգա Հովսեփյան
Ինքն իր տված խոստումների հիմնական մասը չի կատարել, բնականաբար, սա էլ չի անելու. Տեր Վրթանես
Չարենցավանում ՔՊ-ականներն իրար փոր են թափում․ Լուսանկարներ