Լատվիայի վարչապետ Անդրիս Կուլբերգսը հայտարարել է Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունները խզելու իր ցանկության մասին։
«Սա ավելորդ կախվածություն է, որը միայն վատթարացնում է իրավիճակը», – նշել է Կուլբերգսը։

Կուլբերգսն ասել է, որ կհանձնարարի արտաքին գործերի նախարար Բաիբա Բրաժային գտնել այս հարցի լուծումը, սակայն Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունների խզումը պետք է համակարգվի Եվրամիության հետ, քանի որ Լատվիան հիմնականում ԵՄ առևտրային համայնքի անդամ է։
Վարչապետն ընդգծել է, որ Լատվիայի դեղագործական արդյունաբերությունը չի կարողանա արագ հարմարվել այլ շուկային, ուստի հարցը կքննարկվի դեղագործական ընկերությունների ղեկավարների հետ։
Բացի այդ, Կուլբերգսը նշել է, որ դեղագործական ընկերություններն ունեն արտադրական հզորություններ, որոնք կարող են կարևոր լինել Լատվիայի պաշտպանական ոլորտի համար։ «Այս հզորությունները պետք է պահպանվեն», – ընդգծել է նա։

Բաց մի թողեք
Բելգիան մտադիր է մինչև 2026 թվականի վերջ Ուկրաինային 10 F-16 կործանիչ փոխանցել
300 միլիարդ եվրոյի ռուսական ակտիվ են սառեցրել
Վաշինգտոնը Կիեւին գործարք է առաջարկել Starlink-ի դիմաց․ WSJ