Հունիսի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ժամը 15։15-ի սահմաններում Գորիս-Կապան ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում, ժողովրդին հայտնի «Սատանի կամրջի» մոտ «Jeep Compass» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով գլխիվայր հայտնվել ծառերի մեջ։
Ողբերգական ավտովթարի հետևանքով կյանքից հեռացել են ամուսիններ՝ Հարություն Հարությունյանը և Ազնիվ Գևորգյանը, նրանց որդին՝ Հայկ Հարությունյանը, ինչպես նաև Հարությունի եղբոր որդին՝ Տիգրան Հարությունյանը։
Մեր տեղեկություններով՝ Հարություն Հարությունյանը Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի տեղակալի եղբայրն էր։



Բաց մի թողեք
Անդրեն նոր սիրելի ունի՞. Լուսանկար
«Մեր թոռներով մի քիչ շունչ ենք առել, բայց մեկ է՝ ցավը ներսում է, ոչինչ լիարժեք չէ». Մխիթար Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Արա լեռում, տուն «վերադարձել» … մեկ տարի երեք ամիս անց. Լուսանկարներ
Հին Հայաստանին նվիրված Ակրոպոլիսի թանգարանում երկու օրից մեկնարկող աննախադեպ ցուցահանդեսի մասին և ոչ միայն․ Լուսանկարներ