Հունիսի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ժամը 15։15-ի սահմաններում Գորիս-Կապան ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում, ժողովրդին հայտնի «Սատանի կամրջի» մոտ «Jeep Compass» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով գլխիվայր հայտնվել ծառերի մեջ։
Ողբերգական ավտովթարի հետևանքով կյանքից հեռացել են ամուսիններ՝ Հարություն Հարությունյանը և Ազնիվ Գևորգյանը, նրանց որդին՝ Հայկ Հարությունյանը, ինչպես նաև Հարությունի եղբոր որդին՝ Տիգրան Հարությունյանը։
Մեր տեղեկություններով՝ Հարություն Հարությունյանը Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի տեղակալի եղբայրն էր։


Բաց մի թողեք
Ուր անհետացավ Օգնյեն Չանչարևիչը․ ինչու չի մեկնել Կիպրոս
Մեզ սպասվում է ոչ տաք և տեղումնառատ հոկտեմբեր. Սուրենյանը հայտնել է առաջիկա օրերի և ամսվա կանխատեսումը
Արցախ TV-ն կարճատև դադարից հետո կրին հանդես կգա