Թուրքիան ծրագրում է վերականգնել «Հիջազի ճանապարհը»։ Այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան Turan Union-ը՝ հղելով թուրքական լրատվամիջոցներին։
Խոսքը Ստամբուլ-Մեքքա երկաթուղային ուղիղ հաղորդակցության մասին է, որ մասամբ իրականացվել է դեռևս օսմանյան շրջանում՝ սուլթան Աբդուլ Համիդի նախաձեռնությամբ։
Ավելի քան հարյուր տարի առաջ այդ երկաթուղու կառուցումը հիմնավորվել է «ուխտագնացության համար բարենպաստ պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ», բայց բուն նպատակը կայսրության արաբաբնակ տարածքներում կենտրոնական իշխանության ազդեցության ուժեղացումը և անկախական շարժումների զսպումն էր։
Այսօր նախկին օսմանյան տիրույթները բաժանված են մի քանի անկախ պետությունների միջև։ Ըստ տեղեկությունների, Թուրքիան «արդեն սկզբունքային պայմանավորվածության է հասել Սաուդյան Արաբիայի և Հորդանանի հետ»։ Մամուլի տեղեկություններով, նախագիծը ենթադրում է կառուցել ոչ միայն երկաթգիծ, այլև ավտոմայրուղի, ինչպես նաև անցկացնել նավթա-գազատար խողովակաշարեր։
Դիտորդները համարում են, որ Թուրքիայի նախաձեռնությունը «կարող է միջազգային աջակցություն գտնել»՝ կապված «Հորմուզի նեղուցի շուրջ անորոշության հետ»։ Ավելի վաղ տեղեկություն է տարածվել, որ Թուրքիան ունի «Զարգացման ճանապարհ» անվանումով «տրանսպորտային միջանցք ստեղծելու նախագիծ», բայց՝ իրաքյան Բասրայից մինչև Ջեյհան նավահանգիստ։
Բաքվի իշխանական haqqin.az-ի գնահատմամբ, «Հիջազի ճանապարհ» նախագիծը կարող է ներառնել նաև Կենտրոնակա Ասիա-Թուրքիա հաղորդակցությունը, որ «կիրականացվի Ադրբեջանով և Հայաստանով»։
Որքանո՞վ է թուրքական նախագիծը իրատեսական, չափազանց բարդ է ասել։ Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակը իրանա-ամերիկյան բանակցությունների առարկա է։ Կարելի է վստահաբար ասել, որ «Հիջազի ճանապարհ» նախագծին Իսրայելը դեմ է և ձգտելու է, որ այն իրականություն չդառնա։
Մանավանդ որ Իսրայելը և Հնդկաստանը իրենց հերթին քննարկում են Պարսից ծոցից մինչեւ Միջերկրական ծովի իսրայելական նավահանգիստներ տրանսպորտային միջանցք ստեղծելու նախագիծը։
Կարելի է արձանագրել, որ հաղորդուղիների եւ բեռնափոխադրումների անընդմեջ շղթաների ստեղծման շուրջ մրցակցությունը Մերձավոր Արևելքում մոտալուտ կարգավորման հեռանկարը դարձնում են ավելի անորոշ։
Այս համատեքստում TRIPP նախագծի իրականացումը ամեն ինչից զատ Հայաստանի համար ստանում է անվտանգային երաշխիքի նշանակություն` մինչև նոր ցեղասպաբնություն։ Դավին անտեղյակ, ցավին անտարբեր հայ ժողովուրդը չի էլ գիտակցում, որ խափված է։

Բաց մի թողեք
«Ռուսաստա՛ն, Պուտի՛ն, Հաղթանա՛կ». Վոլոդինի այս կարգախոսը Պետդումայի պատգամավորները չեն սկսել վանկարկել
Ինչո՞ւ Թրամփը նորից սկսեց պատերազմը Իրանի դեմ
Տոկաևը «չի հասկանում», թե սլավոնական եղբայր ժողովուրդները ինչո՞ւ են «իրար մորթում»