Այս ընտրություններին Նիկոլ Փաշինյանի իշխանությունը սկսել էր պատրաստվել շատ վաղուցվանից: Մենք դեռ անցած տարի գիտեինք, որ ԿԸՀ-ն փոխել է ընտրատեղամասային հանձնաժողովների համալրման կարգը:
Փոխել է հանձնաժողովների անդամների վերապատրաստման կարգը, բարդացրել հանձնաժողովի անդամի լիցենզիա ստանալու քննությունները եւ նախկին անդամներից շատերին արհեստականորեն կտրել են քննություններից` ընդգրկելով նոր անձանց:
Արդյունքում, ընդդիմության հետ այս կամ այն կերպ առնչվող շատ անդամներ դուրս են մնացել, նրանց փոխարեն ընդգրկվել են նոր մարդիկ` իշխանությանը հավատարիմ, որոնք չեն տիրապետում օրենսդրությանը, չգիտեն հանձնաժողովի անդամի իրավասությունները, ծանոթ չեն անգամ Ընտրական օրենսգրքին:
Տավուշի մարզի տեղամասային ընտրական հանձնաժողովների մի քանի նախագահներից տեղեկացանք, որ հանձնաժողովների շատ անդամներ, որոնք մեծամասամբ ՔՊ կուսակցության և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից են ընդգրկվել տեղամասային հանձնաժողովներում աշխատելու` բացարձակապես անգրագետ են, չունեն ընտրությունների վերաբերյալ տարրական գիտելիքներ:
Նրանք հունիսի 7-ին դժվարանում էին իրենց պարտականությունները կատարել, չնայած ընտրական օրենսդրության վերաբերյալ դասընթացի են մասնակցել, քննություն հանձնել, ստացել ընտրական հանձնաժողովի անդամ լինելու իրավունք։
Անգրագետ, ընտրական օրենսդրությանը չտիրապետող, «յուրային» տգետներին իշխանությունը լավություն է արել` դարձրել տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներ, որ նրանք ԱԺ ընտրություններում հանձնաժողովի անդամության 1-2 օրվա աշխատանքի համար պետբյուջեից մոտ 70 հազար դրամ գումար ստանան եւ աջակցեն իր վերարտադրությանը։

Բաց մի թողեք
Մանրամասներ՝ կամրջի փլուզումից. Լուսանկար
Թուրքիայում էլ շնորհավորեցին Փաշինյանին
Ինչ կլիներ, եթե նման ընտրություններ լինեին 2017-ին