Երեկ՝ հունիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 18:45-ի սահմաններում Սեբաստիա-Տիչինա փողոցների խաչմերուկում բախվել են 31-ամյա Արմեն Վ.-ի վարած «Opel» մակնիշի և 37-ամյա Վաչե Է.-ի վարած «Hongqi» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից 2-ը անչափահասներ են, տեղափոխվել են Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։



Բաց մի թողեք
Ադրբեջանի և Իրանի սահմանին զինված փոխհրաձգություն է տեղի ունեցել
Սյունիք, Մեղրի՝ ԹՐԻՓՓ-ի համար «նախատեսված տարածքներ» ենք տալիս «հարևանին»
ՔՊ-ն որոշեց Կարեն Սարուխանյանին անգործ չթողնել