Երեկ՝ հունիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 23:10-ի սահմաններում Ազատության պողոտա Ադոնց և Ահարոնյան փողոցների խաչմերուկում բախվել են Chevrolet Volt և Nissan մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են Երևանի թիվ 8-րդ հիվանդանոց։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։



Բաց մի թողեք
Հաստատվել է ԳԱԱ նախագահության անվանական կազմը
Երևան-Աշտարակ ճանապարհի ողբերգական վթարից տուժած 11 ամսական փոքրիկը դուրս է գրվել հիվանդանոցից. Լուսանկար
Արշակ արքեպիսկոպոսի գործով դատավորի նկատմամբ հայտարարվել է նկատողություն. Լուսանկար