Շվեյցարիայի Բուրգենշտոկ լեռնադահուկային հանգստավայրում հունիսի 19-ին նախատեսված ԱՄՆ-Իրան բանակցությունները չեն կայանա, հայտարարել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ նախարարությունը ողջունել էր երկու երկրների միջև հուշագրի ստորագրումը և հայտարարում պատվիրակությունների միջև հունիսի 19-ին շփումների մասին։ Ըստ նախարարության՝ Բուրգենշտոկի բանակցություններին պետք է մասնակցեին Իրանի, ԱՄՆ-ի, Պակիստանի և Կատարի միջնորդները։
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնագրի մասին հայտարարել էին հունիսի 15-ին։ Նրանք այն հեռակա կարգով ստորագրել էին հունիսի 18-ին։ Փաստաթուղթը թույլ կտա կողմերին սկսել բանակցություններ իրենց միջուկային ծրագրի և այլ հարցերի շուրջ։ Այսօր առավոտյան հաղորդվել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, որը ամերիկացի բանակցողներից մեկն է, չեղարկել է իր այցը Շվեյցարիա։ Սպիտակ տան խոսնակը հայտարարել է, որ առաջիկա բանակցությունների ծրագրերը վերջնականապես չեն որոշվել։


Բաց մի թողեք
Քեյշա Լենս Բոթոմսը դարձել է ԱՄՆ-ում նահանգապետ ընտրված առաջին սևամորթ կինը. Լուսանկար
Դեմոկրատները հաղթանակ են տարել ԱՄՆ միջանկյալ ընտրություններում՝ վերահսկողություն հաստատելով Կոնգրեսի երկու պալատներում
Եվրոպան մասնակցում է խաղաղության հասնելու գործընթացին․ Զելենսկին՝ Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ բանակցությունների մասին