26/06/2026

EU – Armenia

Համոզված եմ, որ նա պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը. Սիմոնյանը շնորհավորել է Ռուբինյանին

ԱԺ 8-րդ գումարման խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին:

«Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կողմից ԱԺ 9-րդ գումարման նախագահի թեկնածու ընտրվելու կապակցությամբ:

Համոզված եմ, որ նա պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը, հանուն Հայաստանի Հանրապետության»,- գրել է Սիմոնյանը սոցցանցերի իր էջերում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է ԱԺ նախագահի թեկնածու։ Այս մասին հայտնել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՔՊ վարչության նիստից հետո։

***

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը «X»-ում գրառում է արել՝ անդրադառնալով Ռուբեն Ռուբինյանի ԱԺ նախագահի թեկնածուի պաշտոնում ընտրվելուն։

«Հայաստանի Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորում եմ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում իմ գործընկերոջը՝ Ռուբեն Ռուբինյանին, որի հետ չորս տարիների ընթացքում ձևավորել ենք արդյունավետ աշխատանքային համագործակցություն և անկեղծ բարեկամական հարաբերություններ։

Նրան մաղթում եմ հետագա հաջողություններ նաև նոր պաշտոնում»,- գրել է Քըլըչը: