ԱԺ 8-րդ գումարման խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին:
«Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կողմից ԱԺ 9-րդ գումարման նախագահի թեկնածու ընտրվելու կապակցությամբ:
Համոզված եմ, որ նա պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը, հանուն Հայաստանի Հանրապետության»,- գրել է Սիմոնյանը սոցցանցերի իր էջերում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է ԱԺ նախագահի թեկնածու։ Այս մասին հայտնել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՔՊ վարչության նիստից հետո։
***
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը «X»-ում գրառում է արել՝ անդրադառնալով Ռուբեն Ռուբինյանի ԱԺ նախագահի թեկնածուի պաշտոնում ընտրվելուն։
«Հայաստանի Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորում եմ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում իմ գործընկերոջը՝ Ռուբեն Ռուբինյանին, որի հետ չորս տարիների ընթացքում ձևավորել ենք արդյունավետ աշխատանքային համագործակցություն և անկեղծ բարեկամական հարաբերություններ։
Նրան մաղթում եմ հետագա հաջողություններ նաև նոր պաշտոնում»,- գրել է Քըլըչը:

Բաց մի թողեք
Արմեն Ղազարյանը նշանակվել է ԱԺ-ում Կառավարության ներկայացուցիչ
Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են օգոստոսի 8-ի Համատեղ հռչակագրի լիարժեք իրականացման հանձնառությունը․ ՀՀ ԱԳՆ հայտարարությունը
Ռուբեն Վարդանյանի կնոջը հանդիպման առաջարկ է փոխանցվել. ԱԳՆ-ի արձագանքը