01/07/2026

EU – Armenia

«Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․

««Մեզ պե՞տք էր Շուշին» և «Մեզ պե՞տք էր Ցեղասպանության ճանաչումը» ճանաչվել են քույր արտահայտություններ։ Այս տեմպով մոտենում ենք «Բայց մեզ պե՞տք է Հայաստանի Հանրապետությունը» հարցը հանրային դիսկուրս նետելու պահին։ Ու կգտնվեն «լուրջ» փորձագետներ ու (փսևդո)«առաջադեմներ» ովքեր դեմքի լուրջ արտահայտությամբ կսկսեն հիմնավորել, որ դե հա էլի, պետք չի»։