Հուլիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 15։40-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճուղում՝ «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի դիմաց, բախվել են «Ford Fusion» և «Ford Mustang» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը և մասամբ հայտնվել դրա վրա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվում է քրեական վարույթ։


Բաց մի թողեք
«Ուժեղ Հայաստան»-ը սկսել է մարզային հանդիպումների շարք՝ խնդիրներին տեղում ծանոթանալու համար. Տեսանյութ
Մհեր Ախտոյանը եւ հայրն արտերկրում անհետացել են. Լուսանկար
ՔՊ-ական Տավրոս Սափեյանն ԱԺ չի գնա