Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի միջնորդությունը:
Գործը մակագրվել է դատավոր Գարիկ Աբելյանին:
Հիշեցնենք՝ հուլիսի 6-ի վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։
Ավելի ուշ առանձնատան խուզարկության ավարտից հետո Ծառուկյանը ձերբակալվել, տեղափոխվել է Քննչական կոմիտե։
Կոմիտեն պաշտոնական հաղորդագրությամբ տեղեկացրել է, թե ինչի համար է մեղադրվում Գագիկ Ծառուկյանը։ Նրա հետ միաժամանակ ձերբակալվել է ևս մեկ անձ։

Բաց մի թողեք
Պահանջում են ԾԻԳ-ից բռնագանձել 4 միլիոն դրամ
Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստանալու համար
Ի՞նչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին, ձերբակալվել է ու կներկայացվի դատարան՝ կալանքի համար