Հասարակության մի մասի համար դիտարժան շոու է Գագիկ Ծառուկյանի կալանավորման պատմությունը, որից մեծ բավականություն են ստանում, որովհետեւ, նախ` ատում են բոլոր հարուստներին, հետո` մնացել են ՔՊ-ական քարոզչության տակ, թե` ձեզ թալանել են, հանցագործ են, պետք է պատժվեն: Կարեւոր չէ` ինչի համար եւ ինչպես:
Հրապարակ թերթը գրել է․ Այդ մեղադրանքները միայն բառերից են կազմված` դրանց տակ ոչ մի ապացույց, փաստաթուղթ, իրական հանցանք չկա: Ու խոսքը միայն Ծառուկյանի մասին չէ:
Այն իրավապահները, որոնք հարուցել են Սամվել Կարապետյանի, Միքայել Աջապահյանի, Բագրատ ու Արշակ սրբազանների, Աշոտ Երկաթի, Դավիթ Ղազինյանի, Ավետիք Չալաբյանի վարույթները եւ այդ հիմքերով նրանց կալանավորել, ուղղակի ունակ չեն օրենքի տառը պահել եւ իրավական պատճառաբանված մեղադրանքներ առաջադրել որեւէ մեկին:
Իսկ «շեֆի» հրահանգները կատարել կարող են: Կարող են «շեֆի» դուրը չեկած մարդուն գետնին տապալել, թեեւ նա որեւէ դիմադրություն ցույց չի տալիս, դիմակներով ու ոհմակով հարձակվել նրա վրա, ձեռքերին փոքր ձեռնաշղթաներ անցկացնել եւ, իրենց կարծիքով` նվաստացնել, որ «շեֆը» նայի այդ կադրերը, ու «սիրտը հովանա»:
Պարզապես կարեկցել կարելի է այն մարդուն, որը մի կերպ իշխանություն է պահում եւ իշխանական լծակներն օգտագործում իր «թշնամիների», իր դեմ ընդվզող մարդկանց նկատմամբ, որն ապօրինություններ անելուց վատ չի զգում, դիմացինին ստորացնելուց էլ հաճույք է ստանում:
Սա ո՛չ ուժի, ո՛չ հզորության նշան է, ինչքան էլ հասարակության կիսագրագետ ու նախանձ մի փոքր հատված դրանից «կայֆ» ստանա: Սա թուլության, խեղճության, վախերի նշան է: Ինչպես հոգեկան խնդիրների նշան է առյուծներին քնեցնելն ու կենդանաբանական այգի տանելը ու դրա հետեւանքով ալբինոս եզակի տեսակի առյուծի անկման հեղինակ դառնալը:

Բաց մի թողեք
Մարզպետը հրահանգել է քանդել Բերդում իշխող կոալիցիան` չսպասելով 2027-ին
Տավուշի գյուղերից հեռանում են
Սպորտի գործիչները չեն խոսում․ Լուսանկարներ