Երեւան-Ճամբարակ հանրապետական նշանակության ավտոճանապարհի Աղբերք-Ճամբարակ հատվածում՝ մայրուղու մոտ 250 գծամետրն ամբողջությամբ քանդված է։
«Հրապարակ» թերթը գրում է․ Այդ տեղանքում ավտոմեքենաները շատ դանդաղ են շարժվում, վարորդները վախենում են, որ կվնասեն իրենց մեքենաները։Հայտնի չէ, թե ինչն է քանդվելու պատճառը, գուցե՝ հողի սողանքը։
Ավտոճանապարհը շատ բանուկ է, այդ ճանապարհով է անցնում Բերդ համայնքից Երեւան, մայրաքաղաքից Բերդ մեկնողների բացարձակ մեծամասնությունը, երբ երթեւեկում են Բերդ-Նավուր-Թթուջուր-Ճամբարակ-Երեւան երթուղով։ Քանդված հսկա հատվածը հրատապ հիմնանորոգման կարիք ունի։


Բաց մի թողեք
Մի օլիգարխին կործանում են, մյուսին՝ աճեցնում
Ի՞նչ կանեին նորմալ երկրներում՝ եթե մի բիզնեսմեն օրենքի հետ խնդիրներ ունենար․ Լուսանկար
Շահումյանցի Ժիրոն ու նրա «կլանը»՝ կրկին մեղադրյալի աթոռին․ Լուսանկար