18/07/2026

EU – Armenia

145 հազար երեխա մանկապարտեզ չի հաճախում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին հարցում եմ արել՝ Հայաստանում նախադպրոցական կրթության մեջ ընդգրկված եւ չընդգրկված նախադպրոցական տարիքի երեխաների թվի վերաբերյալ։

Հրապարակ թերթը գրել է․ Նախարարությունից հայտնել են․ «2025-2026 ուսումնական տարում նախադպրոցական կրթության մեջ ընդգրկված երեխաների թիվը շուրջ 91 000 է: Տվյալներն ըստ մարզերի՝ հասանելի են https://reports.emis.am/#/preschools-manual-reports հղմամբ: Նախադպրոցական հաստատություններ չհաճախած երեխաների թվի մասին տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ վիճակագրական կոմիտե»:

Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն՝ նախադպրոցական տարիքի (մինչեւ 6 տարեկան) երեխաների ընդհանուր թիվը Հայաստանում կազմում է շուրջ 236 հազար երեխա: Անցած ուստարում նախադպրոցական տարիքի շուրջ 236 հազար երեխայից 91 հազարն է նախադպրոցական կրթության մեջ ընդգրկված եղել, այսինքն` մանկապարտեզ հաճախել: Դա նշանակում է, որ շուրջ 145 հազար երեխա զրկված է եղել այդ կրթությունից։