«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 2-րդ տեղամասի 77-րդ խցում պատիժ կրող, արդեն 33 տարի ազատազրկման մեջ գտնվող ցմահ դատապարտյալ Սեյրան Մարկոսյանը 2 օր առաջ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։
Դատապարտյալների կողմից փոխանցած տեղեկություններկ համաձայն,
նրա առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, և Սեյրան Մարկոսյանի կյանքին իրական վտանգ է սպառնում։
Հիշեցնենք, որ Սեյրան Մարկոսյանը ցմահ ազատազրկման է դատապարտվել 1992 թվականին։ Նա մեղավոր է ճանաչվել Տավուշի մարզի Բաղանիս գյուղում ամուսիններ Սոնայի և Սերյոժայի սպանության, ինչպես նաև ավազակային հարձակման համար։
ArmLur.am-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ ՔԿՀ ծառայությունից նշեցին,որ դատապարտյալին մի քանի օր առաջ են տեղափոխել։ Armlur.am-ը Վերջինիս առողջականի մասով կփորձի պարզաբանումներ ստանալ Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Բաց մի թողեք
«Մուլտի վելնեսը» եթե անօրինական էր, անունը փոխեցին՝ դարձավ օրինակա՞ն
Նիկոլին վերցնեն՝ Պետրոսը կշահի (Լրագրային շանսոն)
Եթե ոչ մի բան չգիտես, Ազգային ժողովում ի՞նչ ես անում Հռիփսիմե Գրիգորյան․ Լուսանկար