Երեկ՝ հուլիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 22։30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում Գեղարքունիքի մարզի բնակիչ 36-ամյա Տիգրան Մ․-ի իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված, թիվ 5 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսին, ապա երկաթե էլեկտրասյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Տիգրան Մ․-ն տեղում ստացել է առաջին բուժօգնություն, այնուհետև ցուցաբերելով ոչ ադեկվատ վարքագիծ՝ տեղափոխվել է «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է ավտոբուսի վարորդի ինքնությունը:


Բաց մի թողեք
Վթար՝ Սարավանում, արգելապատնեշը մխրճվել է մեքենայի մեջ, վարորդի դուստրը վիրավորվել է․ Լուսանկար
Վթարվել է «Ապարան-Երևան» 1200 մմ-ոց մայրուղային ջրատարը. Լուսանկար
Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց. Լուսանկար