Մեծ Բրիտանիայում նոր երկաթգծի շինարարության ժամանակ հնագետները հայտնաբերել են մոտ երկու հազար տարեկան հին հռոմեական ժամանակների դրամ եւ այլ արտեֆակտներ։
Արտեֆակտները հայտնաբերվել են Քեմբրիջշիր, Բեդֆորդշիր կոմսություններում, որտեղ ընթանում է Օքսֆորդ-Քեմբրիջ երկաթգծի շինարարությունը։ Շինարարությանը զուգընթաց հնագետները իրականացնում են ապագա երկաթգծի երկարությամբ հնագիտական պեղումներ։ Ամենից արժեքավոր գտածոներից մեկը 1740 տարեկան հռոմեական դրամն է՝ Կարաուզիա կայսեր անունով, ով եղել է Լա Մանշի նեղուցում գտնվող հռոմեական նավատորմի հրամանատարը։ Դրամը հիանալի պահպանվել է, չնայած նրան, որ տասնյոթ դար գտնվել է հողի տակ։
Հնագետները նշել են, որ իրենք ակնկալել են նոր բացահայտումներ կատարել իհարկե՝ պեղումներ սկսելիս, սակայն գտածոների մի մասն իրենց անակնկալի է բերել։ Հայտնաբերված այլ գտածոները ի մի բերելով՝ մասնագետները նշել են, որ տարածքում հնագիտական մի քանի շերտ կա՝ երկաթի դարից մինչեւ հռոմեական տիրապետության շրջան։


Բաց մի թողեք
«Իրանը մեր հանդեպ ավելի հարգալից է, քան Թուրքիան․․․». Բաքվի արձագանքը
ԵՄ-ն ստուգում է՝ արդյոք Booking.com-ը բավարար միջոցներ ձեռնարկո՞ւմ է կեղծ հայտարարությունների և ֆիշինգային խարդախությունների դեմ պայքարելու համար
Լիտվայում հայտնաբերվել է սինթետիկ թմրամիջոցների խոշոր լաբորատորիա, որը ղեկավարել է Նիդերլանդների քաղաքացի