Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին և նրա խորհրդական Լեոնարդոն որոշել են հեռանալ ազգային հավաքականից՝ պաշտոնները ստանձնելուց ընդամենը տասը օր անց։
Նրանց հրաժարականի պատճառը դարձել է ֆեդերացիայի ղեկավարության հետ առաջացած տարաձայնությունը՝ կապված գլխավոր մարզչի նշանակման հարցի հետ։ Ֆեդերացիայի նախագահ Ջովանի Մալագոն դեմ է արտահայտվել Անդրեա Պիռլոյի թեկնածությանը՝ պատճառաբանելով դա ռուսական FONBET բուքմեյքերական ընկերության հետ նրա համագործակցությամբ։
Մինչդեռ Մալդինին և Լեոնարդոն համոզված էին, որ ազգային հավաքականը պետք է գլխավորի հենց Պիռլոն և պաշտպանել են միայն նրա թեկնածությունը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պիռլոն համարվում էր հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական հավակնորդը, սակայն ղեկավարության մերժումից հետո իտալացի մասնագետը հայտարարել է, որ այլևս չի դիտարկում ազգային թիմը գլխավորելու տարբերակը։


Բաց մի թողեք
«Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. Լուսանկարներ
Կյանքից հեռացել է քանդակագործ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Էդուարդ Շախիկյանը. Լուսանկար
Ինչպես դժգոհ լրագրողը նոր լրատվական ուղղություն հիմնեց. Լուսանկար