Իսպանիայի Սեուտա քաղաք ներխուժած միգրանտների թիվը հասել է 60,000-ի, զոհերի թիվը՝ 34-ի։
Իսպանիայի վարչապետ Սանչեսը Սեուտա միգրանտների զանգվածային հոսքը որակել է որպես «հարձակում» և «Իսպանիայի տարածքային ամբողջականության խախտում»։
Նա ներհոսքի համար մեղադրել է մարդկանց անօրինական առևտրով զբաղվող հանցավոր խմբավորումներին, որոնք օգտագործել են Գերագույն դատարանի վերջին որոշումը միգրանտներին խրախուսելու համար։ Նա հայտարարել է, որ կպաշտպանի Սեուտան նույնքան, որքան Մադրիդը։
Մի տեսանյութում երևում է, թե ինչպես է մարոկկացի սահմանապահը բացում դարպասը և թույլ տալիս միգրանտներին մտնել Իսպանիայի Սեուտա։
«Հիշե՛ք այս պատկերը»,- ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ նշելով, որ Միացյալ Նահանգները կվերածվի Սեուտայի, եթե դեմոկրատները հաղթեն հաջորդ ընտրություններում։
«Սա սարսափելի է։ Հիշե՛ք այս պատկերը։ Ահա թե ինչպիսին կլինենք մենք երեք տարի հետո, եթե իշխանության գա սխալ կողմը», – ԱՄՆ նախագահի խոսքերն է մեջբերել «Fox News»-ի լրագրող Ջեքի Հենրիխը։
Երեկ հազարավոր աֆրիկացի միգրանտներ ճեղքել էին ցանկապատը՝ Մարոկկոյից Իսպանիա անցնելու համար։ Սեուտա է մտել մոտ 60,000 մարդ։ Կառավարությունը հրաժարվել է արտակարգ դրություն հայտարարել։
Իսպանացի զինվորականները սարքավորումներ են տեղակայում Մարոկկոյի սահմանին՝ հազարավոր միգրանտների հոսքից հետո։
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը Սեուտա ժամանող մարդկանց զանգվածային հոսքը անվանել է երկրի տարածքային ամբողջականության դեմ հարձակում և նշել է, որ իշխանությունները արագացնում են անօրինական միգրանտների հայրենադարձությունը։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ողջունել է Իսպանիայի՝ անօրինական միգրանտների մուտքը Եվրոպա կանխելու որոշումը։ Նա նշել է, որ ԵՄ արտաքին սահմանների պաշտպանությունը կարևորագույն նշանակություն ունի անօրինական միգրանտների դեմ պայքարում։
Երեկ հազարավոր աֆրիկացի միգրանտներ ճեղքել են ցանկապատը՝ Մարոկկոյից Իսպանիա անցնելու համար։ Իսպանիայի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Սեուտա է մտել գրեթե 50,000 միգրանտ։
Կառավարությունը հրաժարվել էր արտակարգ դրություն հայտարարել, չնայած սահմանը հատելու փորձի ժամանակ առնվազն 18 մարդ զոհվել էր, իսկ միգրանտները սկսել էին ներխուժել տներ, հրդեհներ բռնկել ու կռիվներ սկսել։ Բանակը մոբիլիզացվել էր։
Իսպանական Սեուտա քաղաք հասած անօրինական միգրանտները սկսել են պահանջել Մարոկկո կամավոր վերադարձ սահմանը հատելուց ընդամենը մի քանի ժամ անց՝ ծանր պայմանների և մեծ բազմության պատճառով, ուրբաթ օրը հաղորդել է The Maghreb Times-ը։
Հինգշաբթի օրը հազարավոր երիտասարդ մարոկկացիներ հավաքվել էին Մարոկկոյի և Սեուտայի սահմանին։ Նրանցից հարյուրավորներին հաջողվել է մուտք գործել Իսպանիայի տարածք, ինչը իշխանությունների կողմից քաղաք լրացուցիչ ոստիկանական, քաղաքացիական գվարդիական և զինվորական անձնակազմ տեղակայելու անհրաժեշտության պատճառ է դարձել։
«Ավելի ու ավելի շատ միգրանտներ, որոնք կարողացան հասնել քաղաք, սկսեցին պահանջել կամավոր վերադարձ Մարոկկո սահմանը հատելուց ընդամենը մի քանի ժամ անց՝ բախվելով իրենց սպասելիքներից տարբերվող իրականության», – գրում է պորտալը։
Հաղորդվում է, որ փախստականների հսկայական հոսքը ծանրաբեռնում է քաղաքային ծառայությունները։

Բաց մի թողեք
ԱՄՆ նախագահին գործընթացի «մանրուքները չեն հուզում», նրան պետք է Կոնգերսի միջանկյալ ընտրությունները
Էրդողանի դեմ մահափորձի մասնակից է ձերբակալվել. Լուսանկար
Ռուսաստանն արդեն բենզին է ներկրում Մարոկկոյից՝ Հնդկաստանից և Ղազախստանից հետո