01/11/2026

EU – Armenia

Այսօր Նարեկ Կարապետյանի ծննդյան օրն է

«Ուժեղ Հայաստան»-ի շնորհավորանքը խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի ծննդյան օրվա առթիվ․

Այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի ծննդյան օրն է։

Մարդ, ում անունը կապվում է ուժեղ կամքի, վճռականության, պատասխանատվության, հայրենասիրության, հայրենիքի ու սեփական ազգի հանդեպ խորը և անկեղծ սիրո, ինչպես նաև Հայաստանի ապագայի հանդեպ անսասան հավատի հետ։

Հարգելի՛ Նարեկ Կարապետյան,

ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ ծննդյան օրվա առթիվ։

Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, անսպառ եռանդ, երկաթյա կամք և անկոտրում վճռականություն։ Թող Ձեր յուրաքանչյուր նախաձեռնություն պսակվի հաջողությամբ, իսկ Ձեր անցած ճանապարհը նշանավորվի նոր ձեռքբերումներով, նշանակալի հաղթանակներով՝ ի շահ Հայաստանի ու հայ ժողովրդի։

Հայաստանին այսօր անհրաժեշտ են ուժեղ անհատներ, հստակ տեսլական, համարձակ որոշումներ և պատասխանատվություն ապագայի հանդեպ։ Թող Ձեր ուժը, հավատը և նվիրումը շարունակեն ծառայել մեր երկրի հզորացմանը, պետականության ամրապնդմանը և արժանապատիվ ապագայի կերտմանը։

Մեր նպատակն է ուժեղ Հայաստանը,
մեր հավատը՝ հաղթանակը,
մեր ճանապարհը՝ դեպի հզոր և արժանապատիվ ապագա: